26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

60 մլն դոլար՝ «Հաղթանակ» -ի վերակառուցման համար

Հայաստանում ներդրումների ներգրավման խնդիրը շարունակվում է մնալ հրատապ: Այդ իսկ պատճառով առաջ են քաշվում արտոնյալ և բարենպաստ պայմաններ ենթադրող ներդրումային ծրագրեր, որոնցից է նաև «Հաղթանակ» զբոսայգու վերակառուցման ներդրումային ծրագիրը, որը կյանքի կոչելու համար պահանջվում է 60 մլն դոլար:

«Հաղթանակ» զբոսայգու տարածքի վերակառուցման և արդիականացման ներդրումային ծրագրի իրականացումը նպատակ ունի ստեղծելու 21-րդ դարին համահունչ ոճային և թեմատիկ հարուստ լուծումներով վայր, որը գրավիչ կլինի ինչպես Երևանի բնակիչների, այնպես էլ զբոսաշրջիկների համար: Ծրագրի իրականացման արդյունքում միաձուլված են լինելու հանգստի, ժամանցի և զվարճանքի տարրեր: Ուշագրավ է, որ ուշադրության են արժանանալու Հայաստանի պատմությունը, ավանդույթները և առասպելներին առնչվող բաղադրիչները:

Նշենք, որ ներդրումային ծրագրով նախատեսվում է այգում կառուցել հասարակական և վճարովի գոտիներ: Վճարովի գոտում ստեղծվելու են ամֆիթատրոն, ժամանակակից մանկական խաղահրապարակներ, ատրակցիոններ, կախարդական այգի և զվարճանքի յուրահատուկ կառույցներ: Հասարակական գոտում նախատեսվում է իրականացնել տարածքի կանաչապատում, այգիների և ճեմուղիների արդիականացում: Հաղթանակի զբոսայգու տարբերակող առանձնահատկություններից է լինելու նաև 21-րդ դարի ինտերակտիվ ուսումնական բաղադրիչների կիրառությունը: Արդյունքում այգու բոլոր այցելուները հնարավորություն կունենան օգտվելու տեղեկատվական համակարգերից:

Կարինա Սանթրոսյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ