Ձուլվում է արդյո՞ք մշակույթը Ջավախքում /վիդեո/
Տերյան, Ջիվանի, Հավասի և այլ մեծություններ ծնած Ջավախք աշխարհը հիրավի տարբերվում է իր թե բնությամբ, թե մարդկանց տեսակով: Ինչպիսի՞ն է մշակութային կյանքը այսօր Ջավախքում, ինչով է լցվում ջավախահայ երիտասարդների առօրյան՝ հարցերի շուրջ Henaran.am-ը բացառիկ հարցազրույց ունեցավ աշուղ Ալիկ Քսպոյանի, կամ աշուղ Ալիկ Ջավախքիի հատ:
“Մշակութային կյանքը Ջավախքում փայլում է, այն ոչ թե շարժվում է այլ փայլում է, որովհետև առաջինը ունենք աշուղական դպրոց, մշակույթի տուն, երգի պարի բազմաթիվ խմբեր”,-ասաց աշուղը:
Ալիկ Քսպոյանը նշեց, որ արդեն 5-րդ տարին անցկացվում է “Ջավախքի գարուն” ժողովրդական երգի- պարի մրցույթը.”Պատկերացնում եք, եթե առաջին տարին այդ փառատոնին մասնակցում էր 20 կոլեկտիվ, այս տարի այդ փառատոնին մասնակցել է 169 երգի-պարի կոլեկտիվ”:
Իսկ որքանո՞վ են միմյանց ձուլվում հայ և վրացական մշակույթը: Ալիկ Քսպոյանը խոսեց նաև փոխազդեցությունների մասին:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: