Կհրաժարվի՞
«Ելք» դաշինքի կողմից՝ Երևանի ավագանու թեկնածու առաջադրված Անի Սամսոնյանը Henaran.am-ի հետ զրույցում պատմեց՝ «Ելք» դաշինքի քարոզարշակներն, ընդհանուր առմամբ՝ անցնում են խաղաղ ու ակտիվ: Դաշինքի անդամները մեծ ակնկալիքներ ու հույսեր ունեն:
Մեր հարցին՝ եթե «Ելք»-ը ավագանու կազմում մեծամասնություն չդառնա, այդուամենայնիվ, Փաշինյանը կվերցնի՞ մանդատը՝ հրաժարվելով պատգամավորական մանդատից, Անի Սամսոնյանը պատասխանեց՝ «Ելք»-ում նման հարց չի քննարկվել, քանի որ չի քննարկվել նաև «Ելք»-ի՝ մեծամասնություն չկազմելու հավանականությունը. «Ելք»-ը մտադիր է Երևանի ավագանու կազմում մեծամասնություն դառնալ: