26 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Անուշ

Մինչ ՍԱՊԾ-ն վստահությամբ հայտարարում է, թե շուկայում հայտնված ադրբեջանական խնձորները ոչնչացված են, համացանցում հայտնվում է իբր ոչնչացված խնձորների կադրերը: Ինչպես նախօրեին «տխրահռրչակ» այս պատմությունը մեկնարկեց սոցցանցային ահազանգով, փաստորեն օգտատիրոջ ահազանգով էլ եզրափակվում է` խնձորների վաճառքը շուկայում շարունակվում է. ավելի ճիշտ, հուսանք, թե թուրքական լոլիկից հետո սա վերջինը կլինի:

Ոլորտի փորձագետներին չի բավարարում ՊԵԿ-ի պարզաբանումը, թե իրենք ադրբեջանական խնձորի մաքսանենգության դեպք չեն արձանագրել: Ասում են հայաստանյան շուկայում ադրբեջանական խնձորի հայտնվելը Սննդի անվտանգության պետական ծառայության և Պետական եկամուտների կոմիտեի հանցավոր անգործության հետևանք է:

Եւ մինչ սոցցանցերը տժժում են ենթադրություններով, թե ում թողտվության արդյունքում են հարեւան երկրի խնձորները հայտնվել շուկայում, ասենք` անուշ լինի:  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ