26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դեսպան Միքայել Մինասյանը Հռոմում և Նեապոլում մասնակցել է Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներին

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպան Միքայել Մինասյանը Հռոմում և Նեապոլում մասնակցել է Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված արարողություններին: Այս մասին հայտնում է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը:

Դեսպանը ապրիլի 23-ին ներկա է եղել Հռոմի Սան Բարտոլոմեո եկեղեցում կազմակերպված միջոցառմանը, իսկ ապրիլի 24-ին` Նեապոլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում: Հիշատակի արարողությանը մասնակցել է նաև Նեապոլի արքեպիսկոպոս կարդինալ Սեպեն: Նա Իտալիայի Նեապոլ քաղաքի հովանավոր սրբերից մեկի՝ Գրիգոր Լուսավորչի եկեղեցու կամարների ներքո Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ձոնված խաչքարի մոտ աղոթք է հղել առ Աստված: Եկեղեցու տարածքը զարդարող խաչքարը Հին Ջուղայի ամենագեղեցիկ խաչքարի կրկնօրինակն է: Այն կերտվել է 1,5 տարվա ընթացքում՝ ամբողջով ին ներկայացնելով ադրբեջանցիների կողմից ավերված Հին Ջուղայի մշակութային արժեքը:

Նեապոլում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի հիշատակի արարողությանը եկեղեցու խորանի մոտ են եղել նաև Գրիգոր Լուսավորչի կամ, ինչպես իտալացիներն են կոչում, Սուրբ Գրիգոր Հայի մասունքները, որը եկեղեցում վերազետեղվել է 2015թ. ապրիլի 11-ին՝ Հայոց ցեղասպանութան 100-րդ տարելիցի կապակցությամբ. հանդիսավոր այդ արարողությանը կարդինալ Սեպեն ներկաներին դիմել է «Բարի գալուստ Նեապոլ: Սա նաեւ հայերի տունն է» հայերեն ողջույնով:  

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ