23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Պարտքը մարել են. գործում նորություն կա

Մոսկվայի դատարանի կողմից 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանին մեկ կամ երկու ամսվա ընթացքում  կհանձնեն  Հայաստանին:

Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը:

 «Քիչ առաջ  խոսեցի Արդարադատության փոխնախարարի հետ, ասաց, որ կամ մի ամսից կամ երկու ամսից պարտադիր կերպով  կարտահանձնեն»,- նշեց Վիկտոր Մարտիրոսյանը:

Վիկտոր Մարտիրոսյանի խոսքով՝ լուծվել է նաև ֆինանսական հարցը: Այսինքն՝   ավտովթարից տուժածների  18  ներկայացուցիչներին  փոխհատուցվել է դատարանով սահմանված 18 մլն ռուբլին:
Վիկտոր Մարտիրոսյանը հայտնեց նաև, որ Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ.«Դեղերով մեղմում են ցավերը, բայց չեն բուժում»,-նշեց նա:

 Հիշեցնենք՝ Հրաչյա Հարությունյանը  իր «Կամազ» մակնիշի մեքենայով 2013 թ-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ