«ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ գրանցվել է 3 ֆիզիկական բռնության և 18 ճնշման դեպք» /տեսանյութ/
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ԽԱՊԿ 2017 թվականի առաջին եռամսյակի զեկույցը ներկայացնելով՝ Աշոտ Մելիքյանը նշեց՝ ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ գրանցվել է 3 ֆիզիկական բռնության և 18 ճնշման դեպք, իսկ եռամսյակի տվյալներով՝ արձանագրվել է տարատեսակ ճնշումների 32, տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի 5 խախտում:
«Դիտարկվող ժամանակահատվածն աչքի է ընկել նաև ընդդիմադիր ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների դատական նոր գործերի առատությամբ: Վարույթ են ընդունվել 19 նոր դատական գործեր, որոնցից 15-ը՝ Sut.am լրատվական կայքի հիմնադիր Դանիել Իոաննիսյանի դեմ: Բոլոր այդ գործերը վերաբերում են նշված կայքի մարտի 24-ի աղմկահարույց հրապարակմանը, որում բացահայտվում է նախընտրական շրջանում 30 դպրոցների տնօրենների՝ հօգուտ ՀՀԿ-ի ձայներ հավաքագրելը»,- ընդգծեց Աշոտ Մելիքյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
https://www.youtube.com/watch?v=w8uPpLugtIg