Ահազանգ. ադրբեջանական խնձոր ենք ուտում /տեսանյութ/
Երեւան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Գ. Հասրաթյան փողոցում տեղակայված միրգ-բանջարեղենի խանութներից մեկում երեկվանից վաճառվում են «Ադրբեջանում արտադրված» գրությամբ խնձորներ: Այս մասին ահազանգում է օգտատեր Հրաչուհի Բարսեղյանը, ով նախկին Շիրակ հանրախանութի մոտակա խանութներից մեկում լուսանկարել է ադրբեջանական ծագմամբ խնձորների արկղերը.
«Արդեն բակային խանութներ են մտել… լուսանկարն արել եմ ես, այսօր (երեկ, հեղ.)` ժամը 12-ի մոտակայքում։ Խանութն էլ գտնվում է Գ. Հասրաթյան փողոցում` նախկին Լենինականի` նախկին Շիրակ հանրախանութի հարևանությամբ։ Շարքում առաջին խանութն է, որ միրգ֊բանջարեղեն է վաճառումե:
Օգտատերը քիչ անց տեսանյութ է հրապարակել նույն խանութից՝ պնդելով, որ իր տարածած տեղեկատվությունը արժանահավատ է, իսկ խնձորները շարունակվում են վաճառվել: