23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Շարմազանովի ակնկալիքը (տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանից Ցեղասպանության ճանաչում չի ակնկալում։ 

«Սակայն հակառակ դրան՝ աշխարհում Ցեղասպանությունը դատապարտողների թիվն ավելանում է»։

Այս մասին նա նշեց այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ լրագրողների հետ ճեպազրույցում։ Նա հավելեց, որ Էրդողանը իր կառավարման ժամանակահատվածում խորացրել է իր ժողովրդի՝ սեփական պատմության հետ հաշտվելու անջրպետն ու ժողովրդավարությունը։ Նա նկատեց, որ մենք տեսնում ենք, որ աշխարհում ավելանում են երկրներ, նահանգներ, մտավորականներ, պարզապես քաղաքացիներ, որ դատապարտում են այս ոճրագործությունը։

«Ուշ թե շուտ Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի, քանի որ դրան այլընտրանք չկա»,- եզրափակեց նա։

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ