Որտեղի՞ց Երևանում այդքան մեքենա /վիդեո/
Ընդդիմադիր քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը դժգոհ է Երևան քաղաքի երթևեկության ծանրությունից: Նա ասում է, որ պիտի մարդկանց մեջ զարմանք առաջացնի, որ այսքան ծանր սոցիալական պայմաններով ապրող մարդիկ կարողանում են մեքենաներ գնել:
Դիտարկելով այս խնդիրը Գուրգեն Եղիազարյանը նշեց, որ Ալեքսանդր Թամանյանի նախագծով Երևանի փողոցները նախատեսված են 10 հազար մեքենայի համար:
“Էսօր Երևանում կա գրանցված 350 հազար մեքենա, որոնցից մի մասը ժառանգությունա մնացել կոմունիստներից”:
“Երևանում 10 տոկոսը ապրումա լավ, 10 տոկոսից 3 տոկոսը ապրումա շատ, շատ, շատ լավ: Երևան քաղաքը մեկ միլիոն բնակիչ ունի, հետևաբար էտ 10 տոկոսը կազմումա 100 հազար մարդ:Իսկ դրանցից յուրաքանչյուրը ունեն մինիմում մի քանի մեքենա: Ահա թե որտեղից է այսքան մեքենա հայտնվել”,-հավելեց քաղաքական գործիչը:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: