12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Երեւանի քաղաքապետը շնորհավորել է մարաշցիներին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը “Ֆեյսբուք” սոցկայքի իր էջում շնորհավորել է մարաշցիներին: “Սիրելի մարաշցիներ,

Շնորհավորում եմ Ձեզ արդեն ավանդական դարձած Ձեր տոնի՝ Մարաշի վերածնության օրվա կապակցությամբ։ Տարեցտարի բարեկարգվող Նորք Մարաշն այսօր ոչնչով չի զիջում մայրաքաղաքի մյուս վարչական շրջաններին, ավելին, իր ինքնատիպությամբ հաճելիորեն առանձնանում է։
Մաղթում եմ, ամեն տարի Ձեր տոնը նշեք նորանոր հաջողություններով ու ձեռքբերումներով։

Վստահեցնում եմ, որ Երեւանի քաղաքապետարանն անում եւ այսուհետ նույնպես անելու է հնարավորը՝ մայրաքաղաքի համաչափ զարգացումն ապահովելու ու այն մեր բնակչության ու հյուրերի համար առավել հարամարավետ դարձնելու ուղղությամբ։
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ տոնի կապակցությամբ, մաղթում քաջառողջություն ու երջանկություն”,-գրել է քաղաքապետը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ