06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Երեւանի քաղաքապետը կծանոթանա առաջարկներին

Քաղաքացիներին Երեւանի զարգացման ծրագրերում ներգրավելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնած հերթական ծրագրի՝ առաջարկությունների տաղավարների տեղադրման աշխատանքներն ավարտին են մոտենում։ Այս օրերին հատուկ տաղավարներ են դրվել նաեւ Նուբարաշեն, Շենգավիթ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն, Դավթաշեն վարչական շրջանների կենտրոնական վայրերում։

“Հետաքրքիր արդյունքներ ենք ակնկալում։ Ակնկալում ենք նաեւ քաղաքացիների ակտիվացում, քանի որ սա առաջարկություններ հղելու հեշտ եղանակ է. որեւէ մտահղացում առաջարկելու համար կարիք չի լինի, որ քաղաքացին այցելի Երեւանի քաղաքապետարանի վարչական շենքում գործող Մեկ պատուհան, այլ կարող է հենց իր բնակության վայրին մոտ այս տաղավարներում թողնել նամակը. վստահեցնում եմ՝ քաղաքի զարգացմանն առնչվող բոլոր առաջարկությունները քաղաքապետին կհասնեն, լավագույն առաջարկները կքննարկվեն հեղինակի մասնակցությամբ”,- նշել է քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը։

                Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում առաջին տաղավարները տեղադրվել էին Աջափնյակ, Արաբկիր, Նոր Նորք, Ավան եւ Կենտրոն վարչական շրջաններում։

 

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ