Իսկ ես ո՞վ եմ, որ դա հարցականի տակ դնեմ. Շ. Ֆյուլե
”Խոսքը գնում է ոչ թե այն մասին, թե ինչ է տվել Ռուսաստանը, որ մենք միանանք Մաքսային միությանը, այլ խոսքն այն մասին է, որ Հայաստանը դաշնակցային հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ և դրա մասին է խսում նախագահների հայտարարությունը /Սերժ Սարգսյանի եւ Վլ. Պուտինի-հեղ./:
Մենք Արևելյան գործընկերության նախաձեռնության բանակցային գործընթացի սկզբից և դրանից առաջ ասել ենք, որ պատրաստ ենք հնարավորինս սերտ ու խոր հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, մոտ լինել Եվրամիությանն այնքան, որքան հնարավոր կլինի, բայց ոչ ի վնաս մեր դաշնակցային հարաբերություններին Ռուսաստանի հետ՛՛,-այսօր Արևելյան գործընկերության ծրագրի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է խոստացել Ռուսաստանը տալ Հայաստանին Մաքսային միությանն անդամակցելու փոխարեն:
ԵՄ հանձնակատար Շտեֆալ Ֆյուլեն, ով մասնակցում էր ասուլիսին հավելեց, որ Արևելյան գործընկերության համար ևս Ռուսաստանը կարևոր գործընկեր է, և իրենք էլ են ցանկանում Ռուսաստանի հետ ունենալ գերազանց հարաբերություններ:
՛՛Մենք մեր ռուս գործընկերներին արել ենք այդ առաջարկը, ապագայում էլ ենք անելու, որ մենք պատրաստ ենք քննարկել մեր քաղաքականությունների ցանկացած կողմ այս տարածաշրջանում՛՛:
Հարցին, թե կարծում է, որ Ռուսաստանի կողմից ճնշում է գործադրվել Հայաստանի վրա, և այդ պարագայում արդյոք այդ ճնշումը պարբերական չի դառնա, Շտեֆան Ֆյուլեն արձագանքեց. ՛՛Իմ գործընկերնեը հավաստիացրին, որ որևէ ճնշում չի եղել, իսկ ես ո՞վ եմ, որ դա հարցականի տակ դնեմ՛՛:
Նա նշեց, որ ԵՄ-ը հարգում է իր գործընկերների ազատ կամարտահայտման իրավունքը, սակայն նաև լուրջ է վերաբերում որևէ պայմանագիր մշակելիս:
Հարցին, թե Հայաստանի առջև փակվում են Եվրոպայի դռները, նա պատասխանեց.
՛՛Մենք դռներ փակելու գործով չենք զբաղված մեր գործընկերների առջև, եթե կա հավակնություն ու հետաքրքրություն՛՛: