26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանն այլևս ի վիճակի չի լինելու նախաստորագրել այն համաձայնագիրը, որի շուրջ բանակցել ենք երեք ու կես տարի. Շ Ֆյուլե

Արևելյան գործընկերության ծրագրի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում այսօր պատվիրակությունների ղեկավարները հանդիպեցին լրագրողների հետ: 

ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նշեց, որ ինքն այստեղ բաց մտքերով է եկել, ապա հայտարարեց. ՛՛Հայաստանն այլևս ի վիճակի չի լինելու նախաստորագրել այն համաձայնագիրը, որի շուրջ բանակցել են երեք ու կես տարի՛՛:

Նա շեշտեց, որ Եվրոպական միությունը մեծ հետաքրություններ ունի հիմնվելով առկա ձեռքբերումների վրա ավելի ամրապնդել  հարաբերությունները Հայաստանի հետ տարբեր բնավագառներում: ՛՛Մենք պատրաստ ենք խոսել քննարկել գաղափարներ, հասկանալ՝ ինչպես են պատկերացնում մեր հայ գործընկերները մեր հարաբերությունների ապագա իրավաբանական շրջանակները՛՛,-ասաց նա:

Հարցին` հնարավոր համարում է, որ այլ փաստաթուղթ  ստորագրվի Հայաստանի հետ, պարոն Ֆյուլեն պատասխանեց.

”Ես կարող եմ հաստատել, որ Ասոցացման համաձայնագիրը մեկ համաձայնագիր է, երկու համաձայնագրեր չկան, այն մեկ համաձայնագիր է` Խորը և ազատ առևտրի համապարփակ գոտիով… և հնարավոր չէ ստորագրել միայն Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը: 

Երկու մասեր կան մեկ համաձայնագրում, որոնք բանակցվել է հայ գործընկերների հետ ամբողջության մեջ: Եվ հստակ կապեր , առնչություններ կան երկու մասերի միջև և հնարավոր չէ մեկը մյուսի հաշվին առանձնացնել ամբողջից:

Ես եկել եմ, որպեսզի լսեմ, հասկանամ մեր հայ գործընկերների հավակնությունները, ցանկությունները, եթե ցանկանան նոր իրավական շրջանակ տեսնել որն ավելի առաջ կտանի ործընկերության և համագործակցության գործող համաձայնագիրը, մենք ուրախ կլինեն աշխատել այդ ուղղությամբ՛՛:

Սակայն ԵՄ հանձնակատարը կասկածում է, որ հնարավոր կլինի մի այդպիսի փաստաթուղթ նախապատրաստել նախքան Վիլնյուսյան գագաթաժողովը:

Նա նաև հայտնեց, որ Հայաստանի առումով  նման փաստաթղթի ձևաչափը քննարկվում է: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ