Էդուարդո Էռնեկյանը նշանակվեց բարի կամքի դեսպան
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/eduardo-ernekya_1379065370.jpg)
Այսօր սեպտեմբերի 13-ին Հայաստանի կայուն զարգացման աջակցման մեջ իր ունեցած առանցքային դերի համար ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Հայաստանյան գրասենյակը հայտնի արգենտինահայ գործարար, Հայաստանում խոշորագույն ներդրող Էդուարդո Էռնեկյանին նշանակեց ԱԶգային բարի կամքի դեսպան:
“Ես շատ ուրախ եմ, ՄԱԶԾ-ի աշխատանքներում ներգրավվելու և իմ դիքն օգտագործելով ՄԱԶԾ-ի ուղերձները տարածելու և իրազեկելու վերջինիս գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ, ինչպիսիք են աղքատության նվազեցումը, ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի խթանումը և շրջակա միջավայրի կայուն կառավարումը”,-իր խոսքում նշեց Էդուարդո Էռնեկյանը:
“ՄԱԶԾ”-ի համար մեծ պատիվ է նշանակել պարոն Էդուարդո Էռնեկյանին Ազգային բարի կամքի դեսպան: ՄԵնք ունենք հաջողված գործընկերության փորձ պարոն Էռնեկյանի հետ”,-հայտնեց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Քլեր Մեդիան:
Էդուարդո Էռնեկյանի կողմից համաձայնագրի ստորագրումից հետո Քլեր Մեդիան ՄԱԿ-ի կողմից հուշանվեր հանձնեց գործարարին: