17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Սամվել Ալեքսանյանը նոր գրոհի է գնում. Հրապարակ

Պարզվում է` մանդատաբաշխման-պաշտոնաբաշխման գործընթացը հայոց մեջ հավերժական է, և քաղաքապետի ընտրություններով այն չի ավարտվելու: Սկսվելու է նոր «էքշընե` «թաղապետերե վերնագրով, որին արդեն իսկ շատերն են պատրաստվում:

Բանն այն է, որ նոր քաղաքապետի ընտրությամբ թաղապետերը դառնում են ժամանակավոր պաշտոնակատարներ, ապա տեղի են ունենում նոր նշանակումներ:

Թերթի տեղեկություններով` դրան հատկապես պատրաստվում է մայր կուսակցության համար 42 հազար ձայն ապահոված, իր փեսա Կորյուն Նահապետյանին ևս պառլամենտ սահեցրած Սամվել Լիմինդրովիչ Ալեքսանյանը, որը ցանկանում է Մալաթիա-Սեբաստիայից բացի Շենգավիթի թաղապետի պաշտոնում նույնպես ունենալ իր մարդուն:

Ընտրությունն իր երեք ֆավորիտների միջև է` Կադիլակ Սերոժի, Բելաջիոյի Սերգեի զարմիկի (հիշեցնենք, որ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ Արտակ Ալեքսանյանը՝ Լֆիկի եղբորորդին, Բելաջիոյի փեսան է) և գեներալ Սեյրան Սարոյանի ԱԺ խորհրդական Գևորգ Ստեփանյանի միջև, որն այս ընտրություններում Ալեքսանյանների համար ձայներ է ապահովել Շենգավիթում։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ