26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանը այն ժամանակ էլ գիտակցում էր, բայց գերի չեն

՛՛Ես որևէ ճնշման ներկա չեմ եղել, որևիցե մեկը մեզ չի ստիպել անդամակցել Մաքսային միությանը՛՛,- այսօր լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, որ ՛՛Մաքսային միությանը միանալու որոշման մասին խոսել են նախագահի հետ, ՕԵԿ-ի հետ՛՛:

՛՛Դա մենք քննարկել ենք, և ես դա ասել եմ՛՛,-շեշտեց Աբրահամյանը: Դիտարկմանը, թե ՕԵԿ-ը հերքել է , ԱԺ նախագահն արձագանքեց. ՛՛Չի հերքել, դուք եք հերքել: Բա ես մեղավո՞ ր եմ, որ հստակ չեն ասում: Մենք քննարկել ենք ու տվել ենք մեր համաձայնությունը: Ազնիվ ու արդար չէ, որ տեղյակ են ու չեն ասում, որ տեղյակ են: Միշտ էլ այդ մասին խոսվել է: Ես ուզում եմ արձանագրեք, որ յուրաքանչյուր պայմանագիր պետք է լինի մեր պետության շահերից՛՛:

Հարցին, թե չորս տարի շարունակ չէ՞ ին գիտակցում, որ Մաքսային միությունը բխում է  մեր երկրի շահերից, ԱԺ նախագահը պատասխանեց. ՛՛Իսկ ո՞վ ասաց, որ ես չէի գիտակցում… բայց Մաքսային միությունը չորս տարի է ստեղծվե՞լ է: Անիմաստ ու անհիմն խոսում եք՛՛:

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը ցանկություն ունի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելու: Եվրոպացի գործընկերները չեն ցանկանում, այդ մասին հայտարարել է ԵՄ-ի հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, դիտարկմանը ԱԺ նախագահն արձագանքեց.

՛՛Եթե ինքն ասում է ինքը չի ուզում, դա իր գործն է: Իրենք ասել են, որ կան հակասություններ, մենք կքննարկենք: Միգուցե հակասությունները վերացվեն, կյանքը ցույց կտա, ժամանակը ցույց կտա: Մենք ուզում ենք, որ մեր երկիրը զարգանա, գնա առաջ՛՛: 

՛՛Մենք գերի չենք, եթե լավ փաստաթուղթ չեղավ, մենք չենք ստորագրի: Դա նախնական փաստաթուղթ է, նորից եմ ասում՝ կարող է լինի փաստաթուղթն ու Ազգային ժողովը չքվեարկի՛՛: 

Հ.Գ. ԱԺ նախագահը խնդրեց արձանագրել հետևյալը. ՛՛ Զարմանում եմ, որ դուք մտածում եք, որ հանրապետության նախագահը մի քայլ կանի, որ չի բխի իշխանության շահերից՛՛: Նա նաև հայտարարեց, որ եթե Մաքսային միության պայմանագիրը դեմ լինի ՀՀ- շահերին, ապա այն չի ստորագրվի:  

Տեսանյութը՝ քիչ անց:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ