26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ուսումնական հաստատություններում սննդամթերքի անվտանգության ապահովման հարցը ՍԱՊԾ օրակարգում է

 ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ՝ Արմավիրի մարզպետարանում տեղի է ունեցել հանդիպում մարզի հանրակրթական, նախադպրոցական հաստատությունների ղեկավարների և կրթության ոլորտի պատասխանատուների հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ուսումնական հաստատություններին սննդամթերք մատակարարող կազմակերպությունների պատասխանատուներ: Ծառայությունը հանրապետության ողջ մարզերում կատարված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտել է համակարգային մի շարք խնդիրներ և անհամապատասխանություններ, որոնք վերացնելու նպատակով նախ հանդիպումների միջոցով մասնագիտական աջակցություն և խորհրդատվություն կտրամադրի կրթական հաստատություններում սննդի կազմակերպման շահառուներին ու պատասխանատուներին: Սրանից բացի՝ Ծառայության կողմից ծրագրվում է նաև պետական վերահսկողություն իրականացնել կրթական ու նախակրթական հաստատություններում՝ բարելավելու համար մատակարարվող և իրացվող սննդամթերքի որակը:

Արմավիրում անցկացված աշխատանքային քննարկման ընթացքում ներկայացվել են սննդամթերքի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ բոլոր պահանջները՝ սննդամթերքի մատակարարումից մինչև սանիտարահիգիենիկ նորմերի պահպանում, ինչպես նաև ներկաները մեկ անգամ ևս տեղեկացվել են կրթական հաստատություններում վաճառքն արգելված սննդամթերքի վերաբերյալ: ՍԱՊԾ մասնագետները շրջայցերի ընթացքում նաև արձանագրել էին մի շարք դեպքեր, երբ դպրոցի կամ մանկապարտեզի խոհանոցներն ունեցել են վերանորոգման կարիք՝ դրանով իսկ խոչընդոտ հանդիսանալով պատշաճ հանրային սննդի ծառայություն մատուցելու համար: Առկա խնդիրներին համակարգված ու համատեղ լուծումներ տալու նպատակով Ծառայությունը գրություններ է ուղարկել բոլոր մարզպետարաններին:

 Ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը քննարկմանը ներկայացրել է ուսումնական հաստատությունների ղեկավարների լիազորություններն ու պարտականությունները սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտում: 2017 թվականի մայիսի 1-ից պետական գնումներով սպանդանոցային ծագման մսի ձեռքբերումը պարտադիր է, նշել է տեսչության պետը և հորդորել ուշադրության կենտրոնում պահել այս պահանջը: Ծառայության պաշտոնյան խոսել է նաև թարմ միս, ինչպես նաև հաց-հացաբուլկեղեն տեղափոխող փոխադրամիջոցների սանիտարական անձնագրերի ներդրման մասին՝ շեշտելով, որ ապագայում դա պարտադիր է դառնալու ցանկացած տեսակի սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների համար:

 Ծառայության Արմավիրի մարզային կենտրոնի պետ Ալեքսան Մկրտչյանը ներկայացրել է 2016 թ. նոյեմբերից ոլորտում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները: Ըստ այդմ՝ Արմավիրի մարզի 63 հանրակրթական և 34 նախադպրոցական հաստատություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված խախտումները հիմնականում վերաբերել են հաստատությունների սանիտարահիգիենիկ պայմաններին, սննդի կետի աշխատակիցների սանիտարական գրքույկների, ինչպես նաև մատակարարվող սննդի անվտանգությունը հավաստող փաստաթղթերի բացակայությանը, տրվել են համապատասխան հանձնարարականներ. կենտրոնը հետևողական է դրանց իրականացման և վերահսկողության հարցում:

 Այս ձևափաչով հանդիպումներ նախատեսվում է անցկացնել ՀՀ բոլոր մարզերում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ