20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Մեկնարկել են երևանյան համաքաղաքային շաբաթօրյակն ու ծառատունկը

 Վաղ առավոտից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել էր համաքաղաքային շաբաթօրյակը: Որպես կանոն այս գործընթացի սկզբում նախ կազմակերպվում է սանմաքրումը: Երևանը միահամուռ ուժերով մաքրելու քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին արձագանքել են պետական կառույցներ, հասարակական ու երիտասարդական կազմակերպությունների անդամներ, համատիրությունների ներկայացուցիչներ, բնակիչներ: Հիմնական աշխատանքները տարվել են արդեն նախապես ճշտված վայրերում: Ըստ անհրաժեշտության՝ Երևանի քաղաքապետարանը մասնակիցներին ապահովել է համապատասխան գործիքներով ու պարագաներով: Սանմաքրման ընթացքում հանրային օգտագործման տարածքները՝ բակերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև հասարակական նշանակության կառույցների հարակից տարածքները մաքրվում և բերվում են պատշաճ տեսքի:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 

և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ