01 Հունիսի, Saturday, 2024
KFC

Երևանը փոխո՞ւմ է ՛՛սեռը՛՛. Հրապարակ

Թերթը գրում է, որ Երեւանի քաղաքապեւո Տարոն Մարգարյանը եթե նախկինում Երեւանը ՛՛քույ­րացնում՛՛ էր աշխարհի տար­բեր քաղաքների հետ, ապա հի­մա որոշել է ՛՛սեռը՛՛ փոխել եղբայրացել: Նախօրեին, Երեւանի ավագանու նիստի ժամանակ, արտաքին կապերի պա­տասխանատուն հպարտությամբ ընթերցել է օրակարգի այդ կետը, ըստ որի’ Երեւանը եղ­բայրանում է Լատվիայի մայրաքաղաք Ռիգայի հետ:

Լրագրողի ռեպլիկին, թե ինչ­պես են սեռը որոշում’ որի հետ քույրանալ, որի հետ եղբայրանալ, արտաքին կապերի պատասխանատուն շփոթվել է, ապա քիչ անց կողմնորոշվել’ ամբիոնից հայտարարե­լով, թե դա վրիպակ է: Եվ անհասկանալի է մնացել’ քաղաքների սեռերի՞ հարցում չեն կողմնորոշվել, թե՞ տեքստը կազմողն է սխալ տերմին օգտագործել:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ