Համաներում կլինի՞. Ժամանակ
Թերթը գրում է, որ տեղեկություն է շրջանառվում, որ խորհրդարանական միջանցքներում սպասում են համաներման մասին Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը’ Անկախության 22-ամյակի առթիվ: Իշխանություններն առայժմ պաշտոնապես ոչ հաստատում եւ ոչ էլ հերքում են նման նախաձեռնությունը:
Ինչպես, հավանաբար, շատերն են հիշում, վերջին համաներումը տեղի ունեցավ 2009 թվականին, որով Սերժ Սարգսյանն, ըստ էության, լուծեց քաղբանտարկյալների հարցը, որ ծանրացել էր նրա վրա դեռեւս 2008 թվականի մարտի 1-ից հետո:
Ի՞նչ հարցեր են լուծվելու նոր համաներմամբ, եւ ի՞նչն է նման անհրաժեշտություն առաջացրել: Ամենայն հավանականությամբ, նոր համաներումը, եթե այն լինի, լուծելու է արդեն ոչ թե քաղբանտարկյալների, այլ այսպես ասած’ իշխանական բանտարկյալների խնդիրը: Իհարկե, այսօր էլ կան քաղբանտարկյալներ, մասնավորապես’ Տիգրան Առաքելյանը’ ՀԱԿ-ից: Եվ շատ հավանական է, որ Տիգրան Աոաքելյանի հարցը լուծվի նման կերպ: Այսինքն’ իշխանությունները երբեք չեն ընդունի, որ նրա հանդեպ սխալ են վարվել, անարդար են եղել, այլ կփորձեն հարցը լուծել այնպիսի միջոցով, ինչպիսին համաներումն է:
Սակայն միայն Տիգրան Առաքելյանի համար նման քայլ, բնականաբար, չէր լինի:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: