07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Գուգարաց թեմի առաջնորդի շնորհավորանքը Թուրքիո հայ համայնքին

Թուրքիո հայոց պատրիարքության տեղապահ

Գերաշնորհ Տեր Գարեգին արքեպիսկոպոս Պեքճեանին

 

Մեր Տիրոջ  Սուրբ Հարության հրաշափառ տոնի առթիվ հոգենորոգ ուրախությամբ եղբայրական մեր շնորհավորանքն ու ջերմ բարեմաղթանքներն ենք հղում Ձեզ, գերաշնորհ, հոգեշնորհ և արժանապատիվ հայրերին  և   Թուրքիո սիրեցյալ ու բարեպաշտ հայ ժողովրդին: 

Ցանկանում ենք, որ Հարության կենարար լույսով պսակվեն Ձեր` ազգային, եկեղեցական արդար ու բարի գործերը:

Առ Աստված աղոթքով հայցում ենք, որ Տերը օրհնի ու պահպանի մեր Սուրբ Եկեղեցին ու հավատավոր ժողովրդին, միաբան սիրով ու կայուն խաղաղության մեջ անխռով պահի ազգս հայոց, փրկի և ազատի ամենայն փորձությունից, իմաստությամբ առաջնորդի  մեզ` հոգևոր և աշխարհիկ առաջնորդներիս`

անձնվիրաբար ծառայելու մեր  բազմաչարչար ժողովրդին:

Սուրբ Հարության շնորհաբեր Ավետիսը թող հավետ առաջնորդի բոլորիս, և հավիտենական կյանքի հանդեպ հույսն ու հավատքը երբեք չլքեն մեզ:

 

Քրիստոս յարեաւ ի մեռելոց

Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի

Աղոթարար`

ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՒԼՋՅԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ