Չի հրաժարվի, եթե նվիրեն
՛՛Ես բիզնեսով չեմ զբաղվում՛՛,-այսօր հերթական անգամ լրագրողներին հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
Հարցին` ճիշտ է, որ ՛՛Կարֆուրի՛՛ տնօրենը նկատողություն է արել իրեն, Ալեքսանյանը պատասխանեց. ՛՛Ոչ, մատ ա թափ տվել վրես, դրա համար, տեսնու՞մ եք, տնից դուրս չեմ գալիս՛՛:
Լրագրողի հարցին` երբ է վերացնելու մենաշնորհը, թույլ տալու, որ գործարարները շնչեն, Ալեքսանյանը պատասխանեց. ՛՛Ես բիզնեսով չեմ զբաղվում, նման հարցեր ինձ մի տուր՛՛:
Իսկ արդյոք ներկա գտնվելու է ՛՛Կարֆուրի՛՛ բացմանը. “Լենտը ես եմ կտրելու,-ասաց Ալեքսանյանը,- կարող է առաջարկի, ինչ կա՞ որ: Չեմ հրաժարվի, որ բերեն, քեզ նվիրեն, դու կհրաժարվե՞ս՛՛: