26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Թրեյնինգ Հայաստանի երիտասարդ քաղաքական գործիչների համար՝ ՀՀԿ ԵԿ մասնակցությամբ

 

Ապրիլի 12-ին Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտի (NIMD) նախաձեռնությամբ Թբիլիսիում անցկացվել է թրեյնինգ Հայաստանի երիտասարդ քաղաքական գործիչների համար: Ծրագիրը կրել է «Պայքար պրոպագանդայի և կեղծ նորությունների դեմ» խորագիրը: Թրեյնինգին մասնակցել են երիտասարդ քաղաքական գործիչներ Հայաստանի հանրապետական կուսակցությունից, «Ժառանգություն» կուսակցությունից, Հայ հեղափոխական դաշնակցությունից, Հայ ազգային կոնգրեսից և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից:

Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել են Աննա Մկրտչյանը և Ռուբեն Թովմասյանը:

 

Թրեյնինգի բանախոսներն են եղել StopFake.org կայքի գլխավոր խմբագիր, Կիևի Լրագրության Մոգիլյան դպրոցի տնօրեն Եվգենիյ Ֆեդչենկոն և StopFake.org կայքի գլխավոր խմբագրի տեղակալ, Լվովի ուկրաինական կաթոլիկ համալսարանի մեդիա հաղորդակցության մագիստրոսական ծրագրի ղեկավար Վիկտորյա Ռոմանյուկը:

 

Թրեյնինգի առաջին մասում խոսվել է կեղծ նորությունների, տարածման մեխանիզմների ու պրոպագանդայի մասին, քննարկվել է դրանց ազդեցությունը մեդիայի, քաղաքական որոշումների կայացման գործընթացի և հասարակական կարծիքի ձևավորման վրա: Քննարկումներն ուղեկցվել են StopFake.org կայքի նյութերի հիման վրա պրակտիկ օրինակների ներկայացմամբ: Հաջորդիվ կիբեր հարձակումների, տեղեկատվության արտահոսքի և ապատեղեկատվության տարածման համատեքստում ուսումնասիրվել են ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահական վերջին ընտրությունները և Նիդերլանդներում անցկացված հանրաքվեն:

 

Ծրագրի վերջին հատվածում երիտասարդները ծանոթացել են տեսաձայնային և տեքստային տեղեկատվությունների խեղաթյուրման առանձնահատկություններին և տեղեկատվության ստուգման սկզբունքներին ու գործիքակազմին:

Թրեյնինգն ավարտվել է քննարկված թեմաների վերաբերյալ եզրափակիչ աշխատանքի ներկայացմամբ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ