08 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

“Հուսով ենք` Հայաստանը կդառնա Եվրասիական տնտեսական միության հիմնադիրներից”. ՌԴ առեւտրի պալատի նախագահ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հույս ունի, որ Հայաստանը կդառնա Եվրասիական տնտեսական միության հիմնադիր-պետություններից մեկը, ասել է Ռուսաստանի առեւտրի պալատի նախագահ Անդրեյ Սլեպնեւը, փոխանցում է rbc.ru-ն:

Սլեպնեւի խոսքերով`Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշմանը կհետեւեն  տեխնիկական հարցեր, նույնիսկ` ոչ հեշտ հարցեր:

“Բայց դրանք արդեն այլ մակարդակի հարցեր են, կարեւորը` քաղաքական կամքն ու որոշումն է”, -ասել է նա:

Սլեպնեւը նշել է, որ Մաքսային միությանը միանալու համար Հայաստանի օրենսդրության ադապտացիայի կարիք կլինի` շեշտելով, որ որոշ հարցեր կարիք կունենան համատեղ ակտիվ աշխատանքի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ