Էդ պատմամշակութային արժեքը ես փրկել եմ, փրկել… զիբիլանոցից, կռիսանոցից
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Փակ շուկայի սեփականատերը չէ:
Ի պատասխան հարցի, թե բացելու է Փակ շուկան, նա ասաց. ՛՛Գնա շուկայի տնօրենից հարցրու՛՛: Դիտարկմանը, որ Փակ շուկայի մոտ հավաքված կանայք Ալեքսանյանի անունով են երդվում, նա արձագանքեց. ՛՛Դուք էլ եք իմ անունով երդվում: Կանայք էլ, տղամարդիկ էլ, ջահելներն էլ, ուսանողներն էլ… Սաղ պաշտպանում են ինձ, վատ ա՞: Էդ պատմամշակութային արժեքը ես փրկել եմ, փրկել… Զիբիլանոցից, կռիսանոցից՛՛:
Պատգամավորը հայտնեց, որ այսօր Մալաթիա թաղամասում դպրոց է բացվել և ինքը 10մ լն դրամի գույք է նվիրել: Դիտարկմանը, որ նա գործարար չէ և բիզնես չուն, և որտեղից կարող է այդքան գումար բարեգործություն անել, Ալեքսանյանը պատասխանեց. ՛՛Էտ քեզ վերաբերվում ա՞: Բայց ես, մինչև պատգամավոր լինելը, բիզնեսով եմ զբաղվել, պահել եմ, կուտակել եմ: Մի օր ձեր խիղճը կգա ու ճիշտը կգրեք:
Իմ արած լավ բաների մասին ոչ ոքդ չի գրում: Ոչինչ, մի օր խղճների վրա կգա. խիղճը կգա, ձեզ կխեղդի, կգրեք ճիշտը՛՛: