26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

“Մաքսային միությանն անդամակցելը փառավոր որոշում է”. ընկեր Թովմասյանը վաղուց էր ասում

“Հենարան” մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը, անդրադառնալով Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելուն, մեջբերեց Լենինի խոսքերը. “Այն, ինչի մասին երկար տարիներ բարձրաձայնում էին կոմունիստները, կատարվեց”: 

Նա նշեց, որ իրենք ողջունում են նախագահի` Մաքսային միությանն անդամակցելու որոշումը եւ գտնում, որ սա պատմական փաստաթուղթ է, որը հեղափոխություն մտցրեց.

“Կոմունիստները միշտ կանգնած են եղել Ռուսաստանի կողքին: Նման նպատակի որդեգրումն առաջին հերրթին ապահովում է հայ ժողովրդի անվտանգությունը ոչ միայն Հայաստանում, այլեւ Հայաստանից դուրս: Չէ որ Ռուսաստանում միլիոնավոր հայեր են ապրում: Նախագահի այս քայլը ոչ միայն ներկա, այլեւ ապագա սերնդի համար է”,- ասաց նա:

Ռ. Թովմասյանը գտնում է, որ այս որոշումը կզարգացնի Հայաստանի արդյունաբերությունը, կապահովի անվտանգությունը, քանի որ մենք ամբողջովին շրջափակման մեջ ենք. 

“Հայաստանի Հանրապետության համար սրանից ավելի լավ որոշում վերջին 23 տարիների ընթացքում չի կայացվել: Սա հեղափոխական, տաղանդավոր, փառավոր որոշում է` ուղղված ապագային, քանի որ հայ ժողովրդի մեծամասնությունն իրականում ռուսամետ է”,- ասաց Ռուբեն Թովմասյանը: 

Անդրադառնալով Մաքսային միության հետ սահման չունենալու խնդրին` Ռ. Թովմասյանը նշեց, որ Եվրոպայի հետ էլ մենք սահման չունենք: Ըստ նրա` ոմանց մոտ, ովքեր կողմ են Եվրոպային, պարզապես հակառուսական հիստերիա է.

“Երբեք չարժի ստվեր գցել հայ-ռուսական դարավոր բարեկամության վրա` առանձին անհատների կարծիքներից ելնելով”, -ասաց նա` հավելելով, որ ճիշտ չեն այն խոսակցությունները, որ Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա ճնշումներ են եղել` ՄՄ-ին անդամակցելու համար:

“Ռուսաստանի կողմից Հայաստանի հանդեպ սպառնալիք չի եղել ու չի էլ լինի: Մենք համոզված ենք, որ Ռուսաստանն էլ Հայաստանի կարիքն ունի: Ռուսաստանը համոզված է, որ տարածաշրջանում իր լավագույն բարեկամը եղել եւ մնում է Հայաստանը”,- ասաց Ռուբեն Թովմասյանը: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ