«Մենք տեսանք անդամահատված զինվորի ժպիտը».Մամիկոն Խուրշուդյան
«Ապրիլյան դեպքերի ժամանակ մասնակցել ենք մարտական գործողություններին և փորձել առաջին օգնությունը հասցնել Արցախ»,-այսօր՝ ապրիլի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Եռամիասնություն հանուն զարգացման» ՀԿ նախագահ, AAD.am կայքի հիմնադիր Մամիկոն Խուրշուդյանը:
Խուրշուդյանը ընդգծեց, որ պետք է կարողանանք արժևորել հերոսներին նաև կենդանության օրոք և հարկավոր է մշտական հոգածության տակ պահել վիրավորներին:
Մամիկոն Խուրշուդյանի խոսքով՝ պետք է մի օր փակվեն զոհվածների ընտանիքներին աջակցող հասարակական կազմակերպությունները և լինի միայն պետական աջակցություն:
«Մենք ակտիվ աշխատում ենք նա վիրավոր զինվորների հետ, այդ օրերին հատկապես անդամահատված զինվորների խնդիրներով էի զբաղվում: Վիրավոր ընտանիքների զինվորների ընտանիքները մեր միջոցով կարողացան ավելի արագ արձագանք ստանալ իրենց խնդիրներին»,-նշեց Խուրշուդյանը հավելելով.«Մարդը անդամահատվում է, բայց ժպիտը չի պակասում: Մենք տեսանք անդամահատված զինվորի ժպիտը ու մեր կերպարը , մեր զինվորի կերպարը շատ բարձր է ու պետք է մշտապես հիշենք զոհվածներին, կենդանի հերոսներին և նրանց հարազատներին»: