26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ասոցացման համաձայնագիր Վիլնյուսում չի կնքվելու

՛՛Ըստ պայմանավորվածության` արտգործնախարարը ներկայացրեց պրոցեսների ընթացքը  և հասցրեց  մոտ հինգ պատգամավորների հարցերին պատասխանել: Պայմանավորվածություն ձեռք բերվեց և նախարարն ասում էր, որ ինքը պատրաստ է ըստ անհրաժեշտության հանդիպել պատգամավորների հետ և բոլոր հարցերին պատասխանել՛՛,-այսօր Ազգային ժողովում Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ տեղի ունեցած փակ հանդիպման մասին Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Հարցին, թե բավարարված է նախարարի պատասխաններից, նա պատասխանեց. ՛՛Բավարարվածությունը ճիշտ բառը չէ, հասկանալի է, որ արտգործնախարարը պատրաստ չէր շատ ավելի բաց ու հրապարակային զրույցի, ինչի անհրաժեշտությունը կար: Կարծում եմ, որ պատգամավորները կօգտվեն այդ հարաբերությունից ու արտաքին հարաբերությունների հանձնաժողովի շրջանակներում կփորձեն մտնել դրա էության մեջ՛՛:

Պատգամավորի համար ակնհայտ է մի բան, որ սա ընդամենը գործընթացի ամենասկիզբն է, և ոչ մեկը չի կարող խոսել Մաքսային միության առավելությունների ու թերությունների մասին:

Ինչ վերաբերում է Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանն, ապա Վարդանյանն ասաց. 

՛՛Նալբանդյանն ասել է, որ մենք եվրոպացի մեր գործընկերներին, ասել ենք հետևյալը՝ մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունը բոլոր ուղղություններով, ինչքան որ Եվրոպան պատրաստ կլինի ընդունել և ինչքան որ չի հակասի մեր որոշմանը Մաքսային միությանը միանալու: Ինձ համար գոնե ակնհայտ է, որ առաջիկայում Ասոցացման համաձայնագիր Վիլնյուսում չի կնքվելու՛՛: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ