Շղթայական ավտովթար. կան վիրավորներ
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 8-ին, ժամը 00:20-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մանանդյան փողոցի թիվ 24 շենքի մոտակայքում ժամը 00:05-ի սահմաններում ավտոմեքնան բախվել է սյանը, ինչի հետեւանքով սյունը շրջվել է, առկա են վտանգ ներկայացնող բաց մալուխներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մանանդյան փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում «Subaru Forester» մակնիշի 33 ST 365 համարանիշի ավտոմեքենան (պատկանում է Հ. Հ.-ին) բախվել է կայանված «Opel» մակնիշի 35 TQ 986 համարանիշի ավտոմեքենային (պատկանում է Լ. Մ.-ին), այնուհետեւ՝ արտաքին լուսավորության չշահագործվող սյանը եւ շրջել այն: «opel» մակնիշի ավտոմեքենան իր հերթին բախվել է կայանված «Hyundai» մակնիշի 34 QN 050 համարանիշի ավտոմեքենային (պատկանում է Է. Ս.-ին):
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Subaru Forester» մակնիշի ավտոմեքենայից Կ. Հ.-ն եւ Ն. Մ.-ն հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները Կ. Հ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ն. Մ.-ինը՝ միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են «Subaru Forester» մակնիշի ավտոմեքենան: