Նոր մարզպետացո՞ւ. Ժողովուրդ
Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանն իր շրջապատում հայտարարում է, թե ինքը Կոտայքի ապագա մարզպետի “լավագույն” եւ հավանական թեկնածուն է: Այս մասին գրում է ”Ժողովուրդ”-ը եւ նշում, որ այս օրերին քաղաքապետն անգամ “ծանոթներ” է փնտրում ՀՀԿ “վերնախավի” հետ հանդիպելու եւ իր ցանկության մասին հայտնելու համար:
Տեղեկություններ կան, որ Ա. Դանիելյանը այժմ ցանկանում է հանդիպել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ եւ դրա համար ամեն քայլի դիմում է, սակայն մինչեւ այսօր նրա ջանքերն ապարդյուն են անցել:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: