Ինչ է ասում նոր ԸՕ-ն դիտորդների եւ լրագրողների մասով
Եթե նախկինում դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները պետք է անցնեին նախնական որակավորման գործընթաց, այժմ այդ գործընթացը թողնված է այդ կազմակերպություններին։ Տեղի է ունենում հավատարմագրման գործընթաց, նախկինում դիտորդները պետք է ներկայացնեին երկու վկայական՝
հավատարմագրված դիտորդի եւ որակավորման դասընթացների մասնակցության։ Այժմ միայն հավատարմագրման վկայականն է անհրաժեշտ։
Նախորդ փորձառություններից ելնելով, արդյոք ընտրություններից մի քանի օր առաջ նորաբաց ինչ-որ ՀԿ-ներ չեն հայտնվի ու թաղային դեմքերին դիտորդի բեյջով չեն գործուղի տեղամասեր՝ այս կամ այն թեկնածուի, ուժի օգտին աշխատելու։ Սրա դեմ օրենքում կա կետ, ըստ որի՝ դիտորդական առաքելության իրականացման համար կարող են դիմել տեղական այն ՀԿ-ները, որոնց կանոնադրական նպատակներն ընտրությունները նշանակելու օրվան նախորդող մեկ տարին ներառում են ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, եւ եթե նրանք չեն աջակցում թեկնածուներին կամ կուսակցություններին։
Լրագրողների մասով էլ գոյություն ունի սահմանափակում՝ յուրաքանչյուր լրատվական գործունեություն իրականացնող կարող է ԿԸՀ-ում հավատարմագրել իր անունից տարածվող միայն մեկ ԶԼՄ եւ դրա ոչ ավել, քան 50
ներկայացուցիչ։ Նշենք, որ նախորդ ընտրություններում, դիտորդների նման, լրագրողների
անվան տակ եւս տարբեր մութ դեմքեր փորձում էին հօգուտ այս կամ այն թեկնածուի մթնոլորտ փոխել: