16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱԳ նախարարն ընդունեց ԱՊՀ գործադիր քարտուղարին

Մարտի 31-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևին, ով գլխավորում է ՀՀ խորհրդարանական ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելությունը:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը, կարևորելով ԱՊՀ դերակատարությունը անդամ երկրների միջև համագործակցության ամրապնդման և ընդլայնման գործում, շարունակելու է իր ակտիվ ներգրավվածությունը կազմակերպության գործունեության բոլոր ուղղություններով։

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լեբեդևը քննարկեցին առաջիկա խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելությունների իրականացմանն առնչվող հարցեր։ Այս առումով ԱՊՀ գործադիր քարտուղարը նշեց, որ կազմակերպության հովանու ներքո դիտորդական առաքելություն են իրականացնելու շուրջ 170 դիտորդ, որոնք աշխատելու են Երևանում և բոլոր մարզերում։

ԱՊՀ գործադիր քարտուղարը բարձր գնահատեց Հայաստանի ներգրավվածությունը կազմակերպության աշխատանքներին և գոհունակություն հայտնեց Հայաստանի ներկայացուցիչների ու ԱՊՀ գործադիր քարտուղարության միջև հաստատված արդյունավետ համագործակցության կապակցությամբ:

Զրուցակիցները քննարկեցին նաև ԱՊՀ կազմակերպության կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքները։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ