“Վիա Գրա”-ի Նադյան բացահայտում է իր անձնական կյանքի մանրամասները
“Վիա Գրա” խմբի նախկին երգչուհի, հայտնի եւ վառ Նադյա Գրանովսկայան սովորաբար իր անձնական կյանքի մանրամասները հանրությանը չի ներկայացրել:
Սակայն վերջերս Նադյան սկսել է ավելի հանրային դարձնել իր անձնական կյանքը: Նա հարցազրույցներից մեկում պատմել է բիզնեսմեն Միխայիլ Ուրժումցեւի հետ իր սիրավեպի մասին, ումից էլ ունեցել է իր դստերը` Աննային:
Նադյան ասել է, որ բիզնեսմենի հետ իր հարաբերությունների ընթացքը բավական դանդաղ է եղել, զույգից բավական երկար ժամանակ է պահանջվել հասկանալու համար, որ իրենց զգացմունքները շատ լուրջ են:
Երգչուհին չի թաքցրել նաեւ, որ իրենք ցանկանում են եւս մեկ երեխա ունենալ: Նա նաեւ ասել է, որ ինքն ու Միխայիլը շուտով պաշտոնապես կամուսնանան: