Միայնակ Գայլը վեճ է սարքել դատարանում

«Սասնա ծռեր» խմբի անդամ, «Միայնակ գայլ» Արայիկ Խանդոյանի գործով դատական նիստի ընթացքում վիճաբանություն է սկսվել, նիստը դարձել է դռնփակ, այնուհետեւ հետաձգվել:
Այս մասին հայտնել է Արայիկ Խանդոյանի փաստաբանը` Արա Ղարագյոզյանը:
Փաստաբանի փոխանցմամբ ` իր պաշտպանյալը փորձել է ելույթ ունենալ, սակայն դատավորը արգելել է նրան: Դրանից հետո Արայիկ Խանդոյանը ասել է , որ դատավորը սահմանափակում է իր խոսելու իրավունքը, որ նա դրա իրավունքը չունի ու վիճաբանություն է սկսվել:
Դահլիճիը սկսել է աղմկել, եւ դատավորը որոշեց նիստը շարունակել դռնփակ պայմաններում, սակայն դահլիճում ներկա հանրության ներկայացուցիչները չեն հեռացցել դատական նիստերի դահլիճից:
Դատական նիստի ընթացքում փաստաբան Արա Ղարագյոզյանը դատարանին՝ դատավոր Արշակ Խաչատրյանի նախագահությամբ, ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել:
Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):