29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Քրիստոնյա չի նշանակում անխելք

Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ինչու են իսկական հավատքը այդքան հաճախ համեմատում անխելքության հետ, բայց, միևնույն ժամանակ, հասկանում եմ՝ նկատելով, թե ինչպես են որոշ քնքուշ քրիստոնյաներ իրենց այնպես ներկայացնում, ասես ընկել են մանկության գիրկը, կամ էլ իրոք որ «այս աշխարհքի հիմարներին Աստված ընտրեց»:

Եթե դուք ունեք հավատք, ուրեմն ոչ մի դեպքում չպետք է վարվեք այնպես, ասես զրկվել եք դատողությունից:

Ինձ թվում է, որ հավատքը հոգևոր առողջ միտքն է, որն օգտագործվում է հոգևոր գործերում, և ինչը լիովին տրամաբանական է, թեկուզ և պարտադիր չէ, որ դուք շարունակեք օգտագործել առողջ միտքը ձեր ամենօրյա գործերում:

Մենք պետք է լինենք իմաստուն, ինչպես օձը, և միամիտ, ինչպես աղավնին: Արդյոք առաքյալը չի՞ ասում. «Եղբայրք, մտքով տղա մի եղեք, բայց չարության կողմից տղա եղեք, իսկ մտքով կատարյալ եղեք» (Ա Կորնթացիս 14.20):

Իսկ եթե մարդիկ օգտագործեին իրենց ուղեղները այն ժամանակ, երբ ծառայում են Աստծուն, այնպես՝ ինչպես օգտագործում են այն գումար վաստակելիս, որքա՜ն ավելի շատ գործ արված կլիներ եկեղեցում և ողջ աշխարհում:

Բայց հաճախ քրիստոնեական հաստատությունները և եկեղեցին կառավարվում են շատ անխելքորեն, ինչն անգամ մեկ րոպե չէին հանդուրժի գործարարական կազմակերպություններում:

Եվ քրիստոնեական հաստատություններում ղեկավար դիրքերը զբաղեցնում են մարդիկ, որոնց չի կարելի անգամ վստահել բլիթներ վաճառել կամ էլ խոզեր արածեցնել:

Աստծուն ծառայելու մեջ մենք պետք է լինենք նույնքան մտածող, ուշադիր, ողջամիտ, վստահ, ձեռնարկող ու հաստատակամ, ինչպիսին լինում ենք կենցաղային հարցերում:

Չարլզ Սպերջեն

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ