25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արցախյան հակամարտության կարգավորման շատ ասպեկտներ արդեն համաձայնեցված են․ Լավրով

Արցախի հակամարտության կարգավորման խնդիրը շատ նուրբ սյուժե ունի, ուստի բանակցությունների մանրամասները չեն բարձրաձայնվում։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գրում է РИА Новости-ն։ 

Նա նշել է, որ միեւնույն ժամանակ, հակամարտության կարգավորման շատ ասպեկտներ արդեն համաձայնեցված են։

«Պետք է հաշվի առնել, որ Արցախի հակամարտության կարգավորման խնդիրը շատ նուրբ սյուժե ունի, ուստի բանակցությունների մանրամասները գաղտնի բնույթ ունեն։ Դրա հետ մեկտեղ կարող եմ ասել, որ շատ ասպեկտներ արդեն համաձայնեցված են։ Մի քանի հարց է մնում։ Բայց դրանք ամենաբարդն են։ Այնուամենայնիվ, աշխատանքը շարունակվում է»,- ասել է նա։

Լավրովը “Азери-Пресс”-ին տված հարցազրույցում նշել է, որ այս հարցը միշտ քննարկվում է բարձր մակարդակով՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումների ժամանակ։

«Անկասկած, Արցախյան հակամարտության լուծումը ներառված է Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների թվում։ Մեզ համար միեւնույն չէ, թե ինչ է տեղի ունենում մեր հարեւան տարածաշրջանում։ Հետաքրքրված ենք, որ  խաղաղությունն ու հանգստությունը վերականգնվի, սահմանները բացվեն․․․

Արցախյան խնդիրը մշտապես գտնվում է միջազգային միջնորդների ուշադրության կենտրոնում, որոնք ձեռնարկում են ինչպես հավաքական, այնպես էլ ինքնուրույն ջանքեր՝ ուղղված տվյալ խնդիրի լուծմանը»,- ասել է նա։

Լավրովը հիշեցրել է, որ նախորդ տարի Սանկտ Պետերբուրգում նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ եռակողմ գագաթնաժողով է տեղի ունեցել՝ նվիրված տվյալ հարցին։ Նա նշել է նաեւ, որ Արցախյան հիմնախնդրի կարգավորումը անփոփոխ կերպով կարեւոր տեղ է զբաղեցնում Պուտինի հանդիպումներում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ։

«Ստվերում չեն մնում նաեւ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները՝ այդ թեմայի շուրջ բովանադակալից զրույց է տեղի ունեցել փետրվարին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, իսկ մարտի սկզբին՝ Ադրբեջանի արտգործ նախարար Էլմար Մամեդյարովի հետ»,- ասել է նա։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ