«Դա ուղղակի օգտագործում են քվեներ շահելու համար»
Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի չի խուսափել պոպուլիստական խոստումներից:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
«Ավելին՝ դա ուղղակի օգտագործում են միմիայն քվեներ շահելու համար, և բնավ նեղություն չեն տվել նշել՝ ինչպես են պատկերացնում այս կամ այն առաջարկի իրագործումը»,- ասաց բանախոսը:
Մանասերյանը նշեց՝ քաղաքական ուժերի ծրագրերի մեծ մասում կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսք կա, բայց որևէ ծրագրում այդպես էլ չեն նկատվել հստակ քայլեր այդ ուղղությամբ: «Նույնը ստվերային տնտեսությանն է վերաբերում, բավական անդրադարձեր կան, բայց հետաքրքրիր է, որ ստվերի կրճատման և հարկման դաշտ բերելու, կենսաթոշակների և նվազագույն աշխատավարձի բարձրացման կապը հաստատված չէ»,- ասաց տնտեսագետը: