14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Փողի կողմը չեն գնա, ընտրակաշառք չեն վերցնի. Ծովասարի համայնքապետ

Գեղարքունիքի մարզի Ծովասար համայնքի ղեկավարը վստահեցնում է՝ իրենց համայնքում կաշառք բաժանելն ու կաշառք վերցնելը ընդունված չէ. ծովասարցիները միշտ  խուսափում են նմանատիպ բաներից:

«Մեր համայնքում քարոզարշավային օրերին և, առհասարակ, նախընտրական շրջանում բախումներ ևս չեն եղել: Որքանով տեղյակ եմ՝ մարզում ևս, որպես այդպիսին, բախումներ, վեճեր չեն եղել», – նշեց Արտաշես Մխիթարյանը:

Անդրադառնալով ընտրակաշառքներին՝ Ծովասարի համայնքապետը շեշտեց. «Եթե իմանանք նման դեպքեր կան մեր համայնքում, առաջինը մենք ենք դիմելու իրավապահներին: Մեր համայնքի բնակիչները փողի կողմը չեն գնա, իրենց խղճի կամոք կընտրեն նրան, ում ուզում են», – նշեց  Արտաշես Մխիթարյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ