Սեյրան Օհանյանը փոշմանել ա․ Իրավունք
Մինչ ԼՂ ՊԲ նախկին նախարար Սամվել Բաբայանը, գտնվելով ձերբակալության մեջ, իրեն չի համարում քաղբանտարկյալ, այս օրերին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը համառորեն պնդում էր, թե նա քաղբանտարկյալ է: Բայց, արի ու տես, որ «Նաջարյանը փոշմանել ա»: Երեկ Ագատության հրապարակում կայացած , ՕՐՕ դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող պատգամավորության թեկնածու Սեյրան Օհանյանն ասաց.
«Ես չեմ ասում Սամվել Բաբայանը քաղաքական բանտարկյալ է, այլ ասում եմ, որ մինչեւ չպարզվեն Սամվել Բաբայանի ձերբակալության հետ կապված հանգամանքները, կարծում եմ’ այս ամենը քաղաքական նպատակներով է արված»:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում։