Նոր դատավորները
ՀՀ Նախագահի 2017 թվականի մարտի 10-ի հրամանագրով Վաչե Մարգարյանը նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, Գեղամ Մարգարյանը՝ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
Մարտի 27-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը վերոնշյալ դատավորներին ներկայացրել է համապատասխան դատարանների նախագահներին և դատավորներին:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը հույս է հայտնել, որ նորանշանակ դատավորները նվիրումով և մեծ պատասխանատվությամբ են ստանձնելու իրենց կարևոր առաքելությունը դատական համակարգում և մասնագիտական գիտելիքներն ու պատրաստվածությունը ներդնելու են դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ու արդարադատության պատշաճ իրականացման կարևոր գործին:
Միջոցառման ավարտին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը դատավորների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն: Անդրադարձ է կատարվել դատական համակարգի գործունեությանը վերաբերող առանցքային և ընթացիկ խնդիրներին:
ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչություն