22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

«Մենք չենք քարոզել ներքին թշնամանք և ներքին ատելություն»

«Ծառուկյան» դաշինքը տանելու է համոզիչ հաղթանակ», – այսօր Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում «Ծառուկյան» դաշինքի ամփոփիչ հանդիպման ընթացքում  այսպիսի տեսակետ հայտնեց դաշինքի նախընտրական շտաբի պետ Իշխան Զաքարյանը:

«Ծառուկյան դաշինքն իր քարոզչությունը կառուցել է պարզ, հասկանալի, թափանցիկ և հասցեական: Այո, հասցեական. հասցեատերը ժողովուրդն է, որի հետ դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է 5 տասնյակ մեծ ու փոքր համայնքներում: Համամասնական ցուցակի մյուս թեկնածուները հանդիպումներ են ունեցել հարյուրավոր գյուղական համայնքներում և Երևանում: Դրանք եղել են անմիջական, սրտաբուխ և օգտակար հանդիպումներ:

Մենք մեր ընտրողների հետ խոսել ենք բաց և առանց որևէ բան թաքցնելու: Մենք չենք քարոզել ներքին թշնամանք և ներքին ատելություն: Մենք ժողովրդի հետ խոսել ենք կոնկրետ ծրագրերից, տվել ենք դրանց լուծման ուղիները»,- ընդգծեց Իշխան Զաքարյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ