22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Առեղծվածային ողբերգություն Նոր Հաճնում

Կոտայքի մարզում, այսօր՝ մարտի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 13։50-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի մարզային քննչական վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի թիվ 4 դպրոցի մոտ գտնվող ճանապարհին, Honda մակնիշի 10 DO 500 համարանիշի ավտոմեքենայի մեջ տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են հրազենային վնասվածքների հետևանքով մահացած 45-50 տարեկան տղամարդու դի։

Աղբյուրի տվյալներով, մահացածը Նոր Հաճըն քաղաքի բնակիչ, 47-ամյա Վախթանգ Մարգարյանն է։

Դեպքի վայր է ժամանել նաև Կոտայքի մարզի դատախազը։ Նշված մեքենան հաշվառված է Վ. Մարգարյանի անվամբ։ Քննչական խմբի ղեկավարի հանձնարարությամբ դին տեղափոխվեց Աբովյանի դիահերձարան, որպեսզի դատաբժիշկներն ավելի մանրամասն կատարեն դիակի դատաբժշկական փորձաքննություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ