17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Պահանջատեր են` ինչ են ուզում ոստիկանապետից /լրացված, վիդեո/

Այս պահին ՀՀ ոստիկանության դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչները: Նրանք պահանջում են բացատրություն տալ, թե ինչ է կատարվում հինգ ամիս առաջ այս օրը սպանված Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործում:

Պռոշյանցի Վովա Սահակյանը իր խոսքում նշեց, որ Հրաչ Մուրադյանը սպանվել է պետական շենքի` գյուղապետարանի առաջ, և ազատամարտիկի , Մարտական խաչի ասպետի պատիվը պետության պատիվն է. “Մենք չենք ասում` ոչինչ չի արվել, բայց քննությունը դանդաղ է ընթանում: Պահանջում ենք գտնել իսկական մեղավորներին: Մենք հավատում ենք ոստիկանապետ Վովա Գասպարյանին”, -ասաց նա:

Բողոքավորներին մոտեցավ ոստիկանության մի փոխգնդապետ և ասաց, որ Հայաստանի ոստիկանապետը պատրաստ է ակցիայի մասնակիցներից չորս հոգու ընդունել և քննարկել իրավիճակը: Ակցիայի մասնակիցներին էլ հայտարարեց, որ մի փոքր համբերեն, մինչև պատվիրակները դուրս գան ոստիկանապետի մոտից:

Նշենք, որ չորս բանակցողներց մեկը ՀՀ ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էր:

Այս պահին բողոքավորները սպասում են, իսկ բանակցողները ոստիկանության շենքի ներսում են:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ