22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Հետընտրական ցնցումնե՞ր

«Քարոզարշավի ընթացքը  նորմալ եմ գնահատում:  Այն ընթանում է իր բնականոն հունով: Այս անգամ քարոզարշավը նախորդներից  տարբերվում է այն առումով, որ քաղաքական ուժերն ու դաշինքները կարևորում են ընտրողի  քվեն ու փորձում են մոտենալ ընտրողին, ներկայացնել իրենց  ծրեգրերը, տեսլականներն ու գաղափարները: Նորություն համարարվող ռեյտինգային համակարգը ստիպում է, որ կուսակցությհունը նաև անձերով ներկայանան ընտրողներին, այսինքն՝  գաղափարից  բացի՝ անձանց են ներկայացնում, քանի որ այդ  մարդիկ, ի վերջո,  պոտենցիալ պատգամավերներ են», – Henaran.am-ի  հետ  զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ընտրացուցակով  պատգամավորի թեկնածու առաջադրված Շիրակ Թորոսյանը:

Անդրադառնալով հետընտրական հավանական ցնցումներին՝ Շիրակ Թորոսյանը նշեց՝ իհարկե, չի բացառում, որ կարող են լինել նման բաներ, բայց, անդուամենայնիվ,  շեշտեց՝ հետընտրական ցնցումների հավանականությունը փոքր է, քանի որ նոր ընտրական համակարգը առավելագույնս կբացառի ընտրակեղծարարությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ