19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Խոշոր վթար Կոտայքի մարզում. կան վիրավորներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 27-ին, ժամը 12.37-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Սեւան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. «Mitsubishi IO» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել ձորակում. կա երկու տուժած, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի  Երեւան-Սեւան հատվածի 42-րդ կմ-ին «Mitsubishi IO» մակնիշի 35 CR 216 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 40-ամյա Ս. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել մոտակա ձորակը (մոտ 10 մ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը եւ ուղեւոր՝ 39-ամյա Հ. Մ.-ն տեղի ուժերով հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները ուղղել են ավտոմեքենան եւ հոսանքազրկել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, Mitsubishi-ի վարորդը, ով կին է, ասել է, որ մեկ այլ սպիտակ գույնի ավտոմեքենա հարվածել է իր մեքենային, ինչից ինքը կորցրել է մեքենայի կառավարումը եւ գլորվել ձորը, իսկ այդ ավտոմեքենան դիմել է փախուստի։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ