Ռիտա Սարգսյանը քննությունը հանձնեց /վիդեո, ֆոտո/
Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո Շուշիի Ռեալական ուսումնարանի բացօթյա տարածքում Բաբաեւի “Արծվաբերդ” օպերայի առաջնախաղով սեպտեմբերի 1-ին մեկնարկեցին Լեռնային Ղարաբաղի անկախության 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները:
Բաբաեւը այն գրել է 1957թ-ին եւ առաջին անգամ բեմադրվել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի ակադեմիական թատրոնում՝ նույն թվականին: Սյուժեի հիմքում ընկած է սիրո մի պատմություն, որտեղ բարի եւ չարի մշտենջենական պաքարն է: Ծննդով արցախցի կոմպոզիտորի երազանքն էր այն բեմադրել ծննդավայրում, որն իրականություն դարձավ:
Առաջին տիկինը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, թե կարծես քննություն է հանձնում: Տիկին Ռիտայի զրույցի մանրամասները, ինչպես նաեւ օպերայից մի հատված դիտեք տեսանյութում:
Henaran.am-ը առավել մանրամասն Շուշիում կայացած բեմադրությանը կանդրադառնա վաղը: