23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Օլիգարխիան շանտա՞ժի է դիմում

՛՛Մենք քաջ գիտակցում ենք, որ նման կարգի փոփոխությունները մեզանում իրականացվում են ոչ թե հաշվի առնելով համակարգի առողջացման նպատակը, այլ հաշվի առնելով այն իրավիճակը, որը գոյություն ունի մեր քաղաքական կյանքում և որից քաղաքական վերնախավը անհրաժեշտ է համարում բխեցնել իր նախաձեռնությունները՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ խոսելով սահմանադրական բարեփոխումների արդյունքում խորհրդարանական համակարգին անցնելու հնարավորության մասին:

Հովհաննիսյանը նշեց, որ հիմա սկսվել է իշխանությունը ժառանգելու համար փնտրտուք, որովհետև Սերժ Սարգսյանը  նախագահության երկրորդ ժամկետն է անցկացնում, սակայն իշխանափոխությունը օլիգարխիայի շահերից չի բխում: ՛՛Օլիգարխիան փորձում է իր շահերի անձեռնմխելիությունը երաշխավորել նախագահ Սերժ Սարգսյանին շանտաժի ենթարկելով ժողովրդի միջոցով, այսինքն՝ եթե իրենք չլինեն, չլինի իրենց բարեգործությունը, ապա ժողովուրդը ուղղակիորեն կհայտնվի իշխանության դեմ,  և ուրեմն օլիգարխիան իշխանափոխություն չի ուզում, նա ուզում է կանխատեսելի փոփոխություն՛՛,-շեշտեց նա:

Միաժամանակ Հովհաննիսյանը նշեց, որ խորհրդարանական համակարգի անցնելու դեպքում օլիգարխիան ավելի կընդլայնի իր հնարավորությունները:

՛՛Մեզանում չկա քաղաքական դաշտ, չկան կայացած քաղաքական կուսակցություններ, և այդ իրավիճակում այդ անցումը կնշանակի կործանում, եթե դրան զուգահեռաբար քայլեր չարվեն իշխանությունը բիզնեսից տարանջատելու համար, ապա օլիգարխիան ավելի կընդարձակի իր հնարավորությունները իշխանությունը սեփական շահերի համար օգտագործելու համար՛՛:

Հովհաննիսյանը կարծում է, որ պառլամենտական համակարգին անցնելու համար նախ պետք է հող նախապատրաստել:

՛՛Եթե հաջողվի սահմանազատել իշխանությունն ու բիզնեսը, հաջողվի լիազորել քաղաքական դաշտի ազատագրումը օլիգարխիայից, առաջիկա 1-2 տարիների ընթացքում իսկապես քաղաքական նկատառումներով առաջնորդվող քաղաքական կուսակցություններ լինեն, որոնք գաղափարական սկզբունքներից ելնելով կմրցակցեն միմյանց հետ քաղաքական դաշտում, միայն դրանից հետո կարող է արդյունավետ լինել:

Հիմա չի կարելի սայլը դնել ձիուց առաջ՛՛,-եզրափակեց Հմայակ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը ևս նշել էր, որ Հայաստանի իշխանությունները քննարկում են Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու հարցը: Նշվել է, որ սահմանադրական բարեփոխումների աշխատանքներում ներգրավված կլինեն ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը և Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ