17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սեւ-մութ ամպեր “Հայբիզնեսբանկի” գլխին. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակի” տեղեկություններով, անցած ուրբաթ “Հայբիզնեսբանկի” Շենգավիթի մասնաճյուղի կառավարիչ Արտյոմ Պետրոսյանը նամակ է թողել ծնողներին եւ անհետացել։ Ըստ տեղեկությունների, նա անհետանալուց առաջ մեծ գումար է վերցրել բանկից։

 ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը առանց այլ մանրամասներ հայտնելու, հաստատեց այս տեղեկությունը՝ ավելացնելով, որ հարուցվել է քրգործ ՀՀ ՔՕ 179 հոդվածով (յուրացնելը կամ վատնելը խոշոր չսսփերով):

Թերթի  տեղեկություններով, անհետանալուց առաջ թողած նամակում նա ներողություն է խնդրել հարազատներից եւ նույնիսկ ակնարկել է, որ ինքը կարող է ինքնասպան լինել։ Թերթը հիշեցնում է, որ վերջին շրջանում սա ”Հայբիզնեսբանկի” հետ կապված արդեն երրորդ աղմկահարույց պատմությունն է։

 Այս տարվա հունիսի 10-ին իր աշխատասենյակում մի քանի անձանց կողմից ծեծի էր ենթարկվել բանկի կառավարիչ Սերգեյ Արզումանյանը, սակայն իրավապահները այդ փաստի առիթով նույնիսկ քրգործ չհարուցեցին։

Իսկ մայիսին, իբր խոշոր գումարներ յուրացնելու համար ձերբակալվել էր բանկի աշխատակցուհիներից մեկը, որի կատարած “յուրացումների” պատմությունը չափազանց տարօրինակ էր:

 
Շարունակությունը  թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ