25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սամվել Ալեքսանյանը “տակ” է տվել. Չորրորդ ինքնիշխանություն

Ըստ “Չորրորդ ինքնիշխանության”,  Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը վաճառքի է հանել տարիների ընթացքում ՀՀ-ում ձեռք բերած իր հողակտորների մի գգալի մասը:

“Բանն այն է, որ Ալեքսանյանի սրտով չեն հարկային դաշտի կողմից թելադրվող նոր խաղի կանոնները, որի դեպքում, ինչպես Ալեքսանյանի, այնպես էլ այլ գործարար-պատգամավորների կարծիքով իրենք “տակ” տված են աշխատելու:

Ավելին, Ալեքսանյանը, ըստ նույն լուրերի, բիզնես շրջանակներում ունեցած հանդիպումներից մեկի ժամանակ հերթական անգամ սրտնեղել է այն առթիվ, որ ինքը հիմա լուրջ վարկեր ունի “փակվելու” ու հազիվ հասցնում է այդ վարկերից գոյացած տոկոսները մարել:

Իսկ վերը նշված զրույցի ավարտին Ալեքսանյանը նաեւ իր մտահոգությունն է հայտնել դրսում գործունեություն ծավալելու մասին` ասելով, որ դուրսը “փռթած, թափած չի”, թեեւ չի խանգարում, որ աշխատող մարդը ամեն տեղ իր ձեռքը երկարացնի ու վաղվա օրվա մասին մտածի: Այ թե մտածող օրենսդիր եմ ասել…”,- գրում է թերթը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ